Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Թուրքիայի ներկայացուցիչն է: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի բելառուս ըմբիշի հետ, ևս մեկ բելառուսցի մարզիկի հետ կգոտեմարտի գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում:
Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությում Հայաստանն ունի 5 մասնակից: