Մադրիդի «Ռեալ»-ը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի բացառում, որ կարող է Ա Սերիա վերաառնալ:
«Չեմ կարող մոռանալ Իտալիան, բայց այժմ ես երջանիկ եմ Իսպանիայի առաջնությունում: Եթե հայրենիք վերադառնամ, ապա որևէ ակումբ կգլխավորեմ: Ազգային թիմն ինձ չի հետաքրքում , քանի որ ցանկանում եմ խաղադաշտում լինել ամեն օր»,- Radio Onda Libera-ն մեջբերում է մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք` 54-ամյա իտալացին լքել է Ա Սերիան 2009 թվականին `«Միլան»-ում անցկացնելով 8 տարի:







































