Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հանդիպեց «Սթոք Սիթի»-ի հետ:
Այս մրցավեճի միակ գոլը գրանցվեց 27-րդ րոպեին: «Ազնվականներ»-ի կիսապաշտպան Օսկարի շատ գեղեցիկ գնդակն իր թիմին դուրս բերեց մրցաշարի հաջորդ փուլ:
«Չելսի» – «Սթոք Սիթի»` 1:0
1:0 Օսկար (27’)








































