Իսպանական El Mundo Deportivo պարբերականի փոխանցմամբ՝ Լա Լիգայում հանդես եկող մի շարք ակումբների ղեկավարներ պահանջում են փոփոխություններ կատարել Լա Լիգայում:
Պահանջներից մեկը ակումբների թիվը 20-ից 18-ի հասցնելն է: Նրանք ցանկանում են, որ Լա Լիգայում լինի նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայում կիրառվող Boxing Day-ը, երբ մի քանի տուրեր կայանում են կարճ ժամանակահատվածում՝ 2-3 օր տարբերությամբ:
Ակումբների ղեկավարները կարծում են, որ այդ փոփոխությունները նպաստավոր կլինեն կոմերցիոն առումով, ինչպես նաև կմեծանա Լա Լիգայի խաղերի դիտումների թիվը:
Դա հնարավորություն կտա ներգրավել նոր հովանավորների և ավելի ձեռնտու պայմանագրեր ստորագրել կապված խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի արձագանքել այս պահանջներին:








































