Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը լուրջ է տրամադրված ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ փուլի մեկնարկից առաջ:
Դորտմունդցիների դարպասապահը հասկանում է, որ առաջին շրջանում թիմը հիասթափեցրել է երկրպագուներին:
«Իհարկե, մենք կարող ենք նվաճել տիտղոսը: Պարզապես պետք է ջանասիրաբար մարզվել: Իրավացի էին բոլոր նրանք, ովքեր քննադատում էին մեզ` բաց թողնված 20 գոլերի համար: Մենք համապատասխան մակարդակի խաղ չցուցադրեցինք: Այժմ կփորձենք շտկել իրավիճակը: Չնայած, մեր խնդիրը բարդացել է այն առումով, որ մրցակիցներն ավելի են հզորացնում իրենք թիմերի կազմը»,- ասել է Վայդենֆելերը:







































