ՊՍԺ-ի նախկին հարձակվող Ջորջ Վեան կոչ է արել չհամեմատել փարիզյան ակումբի ներկայիս հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչին ու Էդիսոն Կավանիին իր և Դավիդ Ժինոլայի հետ:
«Զլատանը մեծագույն ֆուտբոլիստ է: Հաճույքով եմ դիտում խաղերը նրա մասնակցությամբ: Հուսով եմ` նա կշարունակի արդյունավետ գործել` օգուտ բերելով ՊՍԺ-ին և անգամ հաջորդ տարի կարժանանա «Ոսկե գնդակ»-ի:
Բայց պետք չէ համեմատել Իբրահիմովիչ-Կավանի հարձակվողական զույգը իմ և Դավիդ Ժինոլայի հետ: Մենք բացառապես տարբեր խաղաոճ ենք դավանում: Կավանին և Ժինոլան նույնպես տարբեր խաղաոճեր ունեն: Դավիդն ավելի շատ թիմային խաղ էր ցուցադրում»,- ասել է նախկին ֆուտբոլիստը:







































