Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը նպատակ ունի համալրել թիմի կիսապաշտպանության գիծը:
Դևիդ Մոյեսի ուշադրության կենտրոնում է իտալական «Նապոլի»-ի սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը:
Metro-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբի մի քանի սկաուտներ երեկ հետևել են Համշիկի խաղին՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ատալանտա»-ի դեմ մրցավեճում:







































