Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Իլկայ Գյունդողանը բաց են թողել թիմի այսօրվա մարզումը:
Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզումը ստիպված էր բաց թողնել աքիլլեսյան ջլի թեթև վնասվածքի պատճառով: Իսկ ահա Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստը ապաքինվում է բրոնխիտից, ինչի պատճառով չի մասնակցում մարզումային գործընթացին:
Միևնույն ժամանակ, Քևին Գրոսկրոյցը, ով կոճի խնդիրներ ուներ, վերադարձել է լիարժեք մարզումներին:








































