Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:
Բրազիլացին այսօր ամբողջական ծրագրով մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ Խերարդո Մարտինոն հանգստի հնարավորություն էր տվել Նեյմարին, ով բաց էր թողել երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ խաղը (4:0):








































