Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվեր Բիրհոֆն իր կարծիքն է հայտնել աշխարհի առաջիկա առաջնությանն ազգային թիմի խաղի վերաբերյալ: Վետերանը նշել է, որ գերմանացիները Մունդիալի ֆավորիտներից են, սակայն տիտղոսը նվաճելու համար թիմը պետք է մեծ աշխատանք կատարի:
«Իհարկե, առկա է որոշակի ճնշում, և այն չի նվազի: Մենք բոլորս` երկրպագուներն ու խաղացողները ցանկանում ենք, որպեսզի Գերմանիայի հավաքականը նվաճի տիտղոսը:
Գիտենք, որ «Մունդիալ-2014»-ի ֆավորիտների թվում ենք, բայց պետք է ահռելի աշխատանք կատարել` ցանկալի արդյունքի հասնելու համար»,- Sport-ը մեջբերում է Բիրհոֆի խոսքերը:
Հիշեցնենք` G խմբում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի ընտրանիները:






































