Friday, 19 06 2026
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մունդիալ-2018․ հայացք չ’տրիբունայից. «աքլորակռիվը» չփրկեց անգլիացիներին

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Խորվաթիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղից առաջ բավական յուրօրինակ մարզում է անցկացրել:

Պարապմունքի սկզբում անգլիացի ֆուտբոլիստները բռնոցի-փոխանցոցի են խաղացել՝ իրար վրա նետելով ռեզինե աքլորներ: Շատ լրատվամիջոցներ կարծում են, որ Անգլիայի հավաքականն այդ եղանակով ցանկացել է ծաղրել Ֆրանսիայի ազգային թիմին, որի թալիսմանը հենց աքլորն է համարվում:

Անգլիայի հավաքականում փաստորեն վստահ են եղել, որ կիսաեզրափակիչում հաղթելու են խորվաթներին և ժամանակից շուտ որոշել են ծաղրել իրենց պոտենցիալ մրցակիցներին` ֆրանսիացիներին:

Անգլիա-Խորվաթիա հանդիպման սկիզբը և ընդհանրապես` առաջին խաղակեսը տպավորիչ էր անգլիացիների համար: Արդեն 5-րդ րոպեին տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ անգլիացիների պաշտպան Կիրան Տրիպյերը:

Երկրորդ խաղակեսում նախաձեռնությանն աստիճանաբար տիրեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները. 69-րդ րոպեին կիսապաշտպան Իվան Պերիշիչը հավասարեցրեց խաղի հաշիվը:

90 րոպեները չորոշեցին խաղի հաղթողին և Խորվաթիայի հավաքականը դարձավ յուրօրինակ ռեկորդի հեղինակ` փլեյ-օֆֆի բոլոր խաղերը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Սակայն Խորվաթիայի հավաքականն այսօր դարձավ ավելի մեծ նվաճման հեղինակ. 109-րդ րոպեին խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը դարձավ, այսպես կոչված, ոսկե գնդակի հեղինակ` իր հավաքականին առաջին անգամ դուրս բերելով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ:

Հուլիսի 15-ին տեղի կունենա Ֆրանսիա – Խորվաթիա եզրափակիչը:

Սակայն ընթացիկ առաջնությունում Խորվաթիայի հավաքականը ոչ միայն հաղթում է, այլ նաև  հայտնվում է քաղաքական սկանդալների կիզակետում:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աշխատանքի հրավիրել Խորվաթիայի հավաքականի արդեն նախկին մարզիչ Օգնեն Վուկոևիչին, ինչպես նաև նրա փոխարեն վճարել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված 15 հազար շվեյցարական ֆրանկ կազմող տուգանքը:

Վուկոևիչի դեմ կարգապահական տույժը կիրառվեց այն բանից հետո, երբ նա և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան Ռուսաստանի հետ հանդիպումից հետո Instagram-ում կարճ տեսահոլովակ տեղադրեցին, որում դժվարությամբ ձեռք բերված այդ հաղթանակը նվիրում էին ուկրաինացի երկրպագուներին և Կիևի «Դինամո»-ին․ նախկինում թե՛ Վուկոևիչը և թե՛ Վիդան հանդես էին եկել կիևյան ակումբի կազմում: «Փա՛ռք Ուկրաինային», – գոռում էր Վիդան, իսկ Վուկոևիչը նշում էր, թե այս հաղթանակը ձեռք բերվել հանուն Ուկրաինայի և Կիևի «Դինամո»-ի:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն բավական արագորեն արձագանքեց այս տեսագրությանը` Վուկոևիչին զրկելով աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա գտնվելու հնարավորությունից, Վիդային էլ խիստ նկատողություն հայտարարելով:

Բայց այս ամենն արագ կմոռացվի, եթե Խորվաթիայի հավաքականին հաջողվի առաջին անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում