Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին միանձնյա առաջատաև Ռինատ Ջումաբաևը և ֆավորիտ Կրիշնան Սաշիկիրանը: Լարված ընթացք ունեցած պարտիայում երկու կողմերն էլ կարող էին հաղթանակ տոնել, սակայն արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ջումաբաևի ոչ-ոքի արդյունքից օգտվեցին Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սետուրամանը և Կիրիլ Ստուպակը, ովքեր հաղթանակներ տոնեցին և միավորներով հավասարվեցին առաջատարին:
4-րդ տուրից հետո 5 շախմատիստ վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 5 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով: