Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը հայտնել է, որ իր թիմը չկարողացավ պատշաճ մակարդակի խաղ ցուցադրել:
Պեպ Գվարդիոլայի սաները երկու գոլ խփեցին, բայց բաց թողեցին երեքը:
«Երկրորդ խաղակեսում տարօրինակ բաներ էին կատարվում: Սակայն մենք պարզապես կարող ենք բավարարված լինել, որ կարողացանք զբաղեցնել առաջին տեղը խմբում: Պարտությունը չխանգարեց մեզ անել դա»,- ասել է Մյուլլերը:








































