Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր սաների ցուցադրած խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք` Գերմանիայի չեմպիոնները զիջել են 2:3 հաշվով, սակայն պահպանել առաջին տեղը խմբում:
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներին, ինչպես նաև իմ սաներին, ովքեր առաջին տեղն են զբաղեցրել խմբում: Պարտվելը միշտ էլ տհաճ է: Սակայն, հնարավոր է, այս պարտությունն անհրաժեշտ էր «Բավարիա»-ին` հասկանուլու համար, որ հաղթելը դժվար է:
Մենք հիանալի թիմ ունենք, բայց երբեմն մենք էլ կարող ենք պարտվել: Կան նաև այլ հզոր թիմեր` հզոր ֆուտբոլիստներով և լավ մարզիչներով»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:







































