ՖԻՖԱ-ն նշել է այն 3 թեկնածու ֆուտբոլիստների անունները, որոնց հեղինակած գնդակները հավակնում են տարվա ամենագեղեցիկ գոլի մրցանակին:
Հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անունը կրող մրցանակին հավակնում են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչն ու բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Նեմանյա Մատիչ («Բենֆիկա») – «Պորտու» (2:2), 2013 թվականի հունվարի 14
Նեյմար (Բրազիլիա) – Ճապոնիա (3:0), 2013 թվականի հունիսի 15
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – Անգլիա (4:2), 2012 թվականի նոյեմբերի 14







































