Ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է այս կամ այն ֆուտբոլիստի ծառայություններով: Վերջին տեղեկությունները վերաբերում էին «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Մենք չենք բանակցել Ագուերոյի հետ, բայց կարող եմ հերքել տեղեկությունները:
Դեռ չի եկել մեր թիմի կազմը թարմացնելու ժամանակը: Այն հավասարակշռված է և մրցունակ: Ներկայումս չենք նախատեսում նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել»,- ասել է կատալոնական ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:







































