Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը 7-րդ տուրի շրջանակներում մրցում է Թուրքիայի թիմի հետ:
Այս պահի դրությամբ 4 պարտիաներից ավարտվել են 3-ը: Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դրագան Սոլակի հետ: Իր պարտիան նույն արդյունքով ավարտեց նաև սևերով խաղացող Տիգրան Պետրոսյանը, ով խաղաղ դաշն կնքեց Էմրե Կանի հետ:
Հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ալեքսանդր Իպատովի նկատմամբ: Այս պահին ընթացքի մեջ է միայն Գաբրիել Սարգսյան – Մուստաֆա Յիլմազ պարտիան:






































