Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ «Ուդինեզե»-ի նկատմամբ հաղթանակ տանելու համար թիմը վեց միավորի է արժանի:
«Այս խաղը շատ կարևոր էր: Անիմաստ է հերքել, որ որոշ դեպքերում ոչ-ոքին հավասարազոր է պարտության, իսկ հաղթանակը վեց միավոր արժե: Այս խաղը հենց այդպիսին էր:
Այնուամենայնիվ, ինչ արդյունք էլ որ գրանցված լինի , այն արդարացի է, քանի որ «Ուդինեզե»-ի հետ հավասար խաղ ընթացավ»,- ասել է Պիրլոն:








































