Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ ընդունել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ին և հաղթանակ է տոնում մրցակցի նկատմամբ:
Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը 50-րդ րոպեին գրավել էր մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 4:1:
Ահա և Օզբիլիսը ևս մեկ գոլ է հեղինակել այս մրցավեճում` 77-րդ րոպեին ձևակերպելով 5:1 հաշիվը:








































