Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բրաունշվայգի «Այնտրախտ»-ի դարպասը:
Դաշտի տերերի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան գերազանց սեյվի հեղինակ դարձավ` փակելով դեպի անպաշտպան դարպասն ընթացող գնդակի ճանապարհը:









































