Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ պարտության մատնելով Դանիայի ներկայացուցիչ Պատրիկ Նիլսենին:
Մեր բռնցքամարտիկը ուներ բացահայտ առավելություն և մրցավարները հաղթանակը նրա օգտին գրանցեցին։
Ի դեպ, հաջորդ մենամարտը Աբրահամի համար կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: