L’Equpe-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանին կրկին անհանգստացնում են ցավերը ծնկի հատվածում, և նա կարող է բաց թողնել 2 շաբաթ:
«Արքայական ակումբ»-ի մարզչական շտաբը չի ցանկանում վտանգել պաշտպանի առողջությունն ու մտադիր է նրան հանգստանալու հնարավորություն տալ:
El Confidencial-ի փոխանցմամբ՝ եթե ֆուտբոլիստին շարունակեն անհանգստացնել ցավերը, ապա նա կարող է կրկին ենթարկվել ծնկի վիրահատության:








































