«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է ստորագրել Մայքլ Կերիկի հետ: Այժմ 32-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես կգա մինչև 2015 թվականը:
Բացի այդ, պայմանագրվ նախատեսվում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը:
Կերիկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2006 թվականին: «Կարմիր սատանաներ»-ի կազմում նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել:







































