«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրապարակել է ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ակումբի գրանցած եկամուտների հաշվետվությունը:
3 ամիսների ընթացքում ակումբի եկամուտները 98 մլն ֆունտ են կազմել, ինչը 29.1 %-ով ավել է նախորդ ցուցանիշից:
Նշենք, որ «կարմիր սատանաներ»-ն ընդլայնել են կոմերցիոն գործունեությունը` կնքելով 12 համաձայնագրեր, այդ թվում ռուսաստանյան «Аэрофлот» ընկերության հետ:








































