Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Անգլիայի և Իտալիայի ընտրանիների դեմ առաջիկա ընկերական խաղերի մասին:
«Իտալիայի հավաքականը կատարյալ մրցակից է Բունդեսթիմի համար: Նրանք շատ ճկուն են տակտիկապես և խաղի ընթացքում կարող են մի քանի անգամ փոխել մարտավարությունը: Այդ առումով «Սկուադրա աձուրա»-ն չունի հավասարն աշխարհում:
Նրանք անկանխատեսելի հակառակորդ են: Երբեք չգիտես՝ ինչ սպասել իտալացիներից: Պետք է բարելավենք մեր խաղն ու մինչև աշխարհի առաջնության մեկնարկը դեռ բավականաչափ ժամանակ ունենք»,- Լյովի խոսքերը մեջբերում է Global Sports-ը:







































