Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Խավյեր Ձանետին, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել մոտ 6 ամսով, ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ:
Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը: 40-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 8 րոպե՝ մասնակցելով «Լիվորնո»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Ձանետին «Ինտեր»-ում հանդես է գալիս 1995 թվականից:







































