Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Զենիթ»-ի դեմ խաղում:
Հանդիպման 48-րդ րոպեին Յուրան դարձավ «Սպարտակ»-ի երրորդ գոլի հեղինակը: Նա աչքի էր ընկել նաև խաղի 33-րդ եւ 44-րդ րոպեներին:
Յուրա Մովսիսյանի փայլուն խաղի շնորհիվ այս պահին խաղի հաշիվն է 3:1` հօգուտ «Սպարտակ»-ի:







































