ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը համաձայն չէ ՈՒԵՖԱ-ի իր գործընկեր Միշել Պլատինիի տեսակետի հետ, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը 32-ից պետք է հասցնել 40-ի:
Ֆրանսիացի պաշտոնյան կարծում է, որ մասնակիցների քանակը կարելի է ավելացնել Աֆրիկայից, Ասիայից, Օկեանիայից ու Հյուսիսային Ամերիկայից ավելի շատ հավաքականների ներգրավելու հաշվին:
«Աշխարհի առաջնությանը մասնակցում են 32 հավաքականներ, ու եթե մենք ցանկանում ենք պահպանել մրցաշարի որակը, ապա չպետք է մեծացնենք մասնակիցների թիվը: Մրցաշարին մասնակցեն 40 ընտրանինե՞ր. իսկ ինչո՞ւ ոչ 48, 64 կամ 128: Այդ դեպքում այն կարելի է կոչել «Մեծ սաղավարտ»-ի մրցաշար: Ոչ: Մենք որակը պետք է պահենք առաջին տեղում: Սակայն, ընդունում եմ, որ Աշխարհի առաջնության անցկացման հետ կապված հարցերում դեռ շատ անելիքներ ունենք: Դրանց լուծումներին կվերադառնանք առաջիկա Մունդիալի ավարտից հետո»,- ասել է Բլատերը:








































