ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին հերքել է տեղեկություններն այն մասին, որ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի իրավունքները:
«Մեսսիի տրանսֆերի դիմաց 250 մլն եվրո չեմ վճարի»,- ասել է ակումբի նախագահը:
Նախորդ ամռանը Ալ Հելաիֆին հայտնել է, որ եթե կատալոնական ակումբը ձեռք բերի փարիզցիների պաշտպան Տիագո Սիլվայի տրանսֆերը, ապա ինքը կգնի Մեսսիի իրավունքները` կատարելով հրաժարագնի հետ կապված բոլոր ծախսերը:
Ավելի վաղ նշվել է, որ ամռանը Մեսսին հրաժարվել է «Ռեալ», «Բավարիա» կամ «Չելսի» տեղափոխվել:








































