Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն այսօր ուժերն է չափելու Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:
Bleacher Report պարբերականն անդրադարձել է առաջիկա խաղին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հենրիխ Մխիթարյանի կարիերայի դորտմունդյան հատվածը շատ հաջող մեկնարկեց: Նա արդեն մի քանի հրաշալի հանդիպումներ է անցկացրել:
Հենրիխն արդեն վերգտել է իր լավագույն մարզավիճակը: Նա արդարացրել է Յուրգեն Կլոպի սպասելիքները, իսկ ՉԼ նախորդ խաղում գրավել էր «Արսենալ»-ի դարպասը: Մխիթարյանն, անկասկած, կլինի մեկնարկային կազմում»,- գտրում է պարբերականը:







































