Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել սկրեչ մրցաձևում։
Մինչև 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։
Էդգար Ստեփանյանը կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Այսօր Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի սկրեչում: