Լոնդոնում ընթացող Chess Classic շախմատի մրցաշարում 7-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանցի շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը:







































