Հայաստանի հավաքականի դարպասապահ ՌՌոման Բերեզովսկին իր գնահատակնն է տվել «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը:
«Ես չէի ասի, թե մենք Ռուսաստանի հավաքականից վատ էինք խաղում: Ռուսներն օգտագործեցին իրենց բոլոր պահերը: Իսկ ընդհանրապես, ցանկանում եմ ընդգծեմ մրցավարության խայտառակ ցածր մակարդակը: Ես անգամ չեմ ուզում անդրադառնալ սխալ նշանակված 11-մետրանոցին ու չհաշված գոլին. ամբողջ հանդիպման ընթացքում մրցավարն անընդհատ ի վնաս մեզ էր սուլում: Չէր թողնում պայքարեինք:
Բացի այդ, խոտածածկն էլ լավագույնը չէր: Խոտը հարկավոր էր ջրել ու կտրել ինչպես հարկն է: Արդյունքում այդ ամենը խանգարում էին գեղեցիկ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալուն»,- Ռոման Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Советский спорт-ը: