2012 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնա»-ն մոտ էր Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռքբերմանը:
Sport-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի` Ջոնաթան Բարնեթի հետ, ով համոզել է «կապտանռնագույններ»-ի ղեկավարներին հետաձգել Բեյլի տրանսֆերային գործարքը, որը 60 մլն եվրո պետք է կազմեր:
Բարնեթը ցանկանում էր, որ Բեյլը ևս մեկ մրցաշրջան հանդես գա Անգլիայի Պրեմիեր Լիգայում` վստահ լինելով, որ մեկ տարի անց ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կավելանա:








































