Ինչպես հայտնի է, Իսպանիայի Պրիմերայի շրջանակներում կայացած «Ալմերիա»-ի դեմ հանդիպման 28-րդ րոպեին «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինվել է:
Խաղի ավարտից հետո պարզվել է, որ հարձակվողը վնասել է ոտքի մկանը:
Տեղեկությունների համաձայն` Մեսսին ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Սելտիկ»-ի դեմ խաղն ու Պրիմերայի հաջորդ տուրի «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպումը: Ակնկալվում է, որ Մեսսին խաղադաշտ կվերադառնա ազգային թիմերի խաղերի հետ կապված դադարից հետո:








































