Իսպանիայի Պրիմերայի 5-րդ տուրի շրջանակներում «Ռայո Վալյեկանո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնա»-ին: Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակով: «Կապտանռնագույններ»-ը 4 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Պեդրո Ռոդրիգեսը, ով երկրորդ խաղակեսի սկզբնամասում երկրորդ անգամ գրավեց «Ռայո Վալյեկանո»-ի դարպասը: 72-րդ րոպեին Պեդրոն հեթ-տրիկ ձևակերպեց: Կատալոնական ակումբի չորրորդ գոլը խփեց Սեսկ Ֆաբրեգասը:








































