Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Արարատ»-ը սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց Մարտունու «Ալաշկերտ»-ի դարպասը, որը «Գանձասար»-ին 9:2 հաշվով զիջելուց հետո երկրորդ ջախջախիչ պարտությունը կրեց:
«Արարատ» – «Ալաշկերտ»` 5:0
1:0 Ռակիչ (18’), 2:0 Վերանյան (35’), 3:0, 4:0 Նռանյան (43’, 80’), 5:0 Բալաբեկյան (82’)








































