«Արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպման 11-րդ րոպեին:
Կասիլյասը բախվել է իր ակումբակցին` Սերխիո Ռամոսին և վնասել մեջքը: Արդյունքում դարպասապահը ստիպված էր լքել խաղադաշտը, իսկ նրան կրկին փոխարինել է Դիեգո Լոպեսը:







































