«Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևն ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդույն հանդիպել են նվազագույնը երկու անգամ: Այդ մասին հայտնում է Le 10 Sport-ը:
Ռիբոլովլևը մեկ մրցաշրջանի համար 20 մլն եվրո աշխատավարձ է խոստացել Քրիշտիանուին, սակայն վերջինս, ինչպես հայտնի է, հրաժարվել է:
Միաժամանակ AS-ը հայտնում է, որ Ռոնալդուն շուտով նոր պայմանագիր կստորագրի «արքայական ակումբ»-ի հետ: Հարկ է նշել, որ Transfermarkt մասնագիտացված կայքը 100 մլն եվրո է գնահատում 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:







































