«Լորյեն»-ի դեմ խաղից առաջ «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր թիմի պատրաստվածության մակարդակի մասին, ինչպես նաև անդրադարձել է թիմի` առաջնությունը գլխավորելու փաստին:
«Մոնակո»-ն հիմա առաջատարն է առաջնությունում, բայց սա դեռ սկիզբն է: Մեզ շատ աշխատանք է սպասում:
Տուլալանը դժվար թե մասնակցի «Լորյեն»-ի դեմ խաղին, բայց ՊՍԺ-ի դեմ նա կկարողանա խաղալ: Կոնդոգբիայի հետ ամեն ինչ կարգին է, ու նա կկարողանա դաշտ դուրս գալ կիրակի օրը:
«Լորյեն»-ը հարձակվողական խաղ է ցուցադրում ու շատ է գրոհում: Կարծում եմ` լավ խաղ կլինի: Եթե մենք հաղթենք նաև այս խաղում, ապա «Մարսել»-ի դեմ խաղում տարած հաղթանակը իրոք նշանակություն ունի:
Հիմա վտանգավոր է ՊՍԺ-ի մասին մտածելը: Նախ պետք է կենտրոնանանք «Լորյեն»-ի վրա», – ասել է Ռանիերին:







































