Պայմանավորված խաղերի կազմակերպման համար Սլովակիայում 6 ֆուտբոլիստներ են ձերբակալվել:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալված ֆուտբոլիստներից 4-ը «Դունայսկ-Ստրեդ»-ի խաղացողներ են, մյուսները` այլ ակումբներից:
Ֆուտբոլիստներից մեկը համաձայնել է համագործակցել իշխանության հետ և չի ձերբակալվել: Տեղեկությունների համաձայն` խաղացողները տարբեր գումարներ են ստացել` 2-60 հազար եվրո`նախապես որոշված արդյունք ունեցող խաղերին մասնակցելու համար:
Չեխիայում նմանատիպ իրավիճակ է ստեղծվել: Սեպտեմբերի 12-ին երկրում ձերբակալվել է 12 և հարցաքննվել 20 ֆուտբոլիստ:
Հիշեցնենք` ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որակազրկել էր Խարկովի «Մետալիստ»-ը` 2008 թվականին պայմանավորված խաղ անցկացնելու պատճառով:







































