Լնոդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոյի Լոնդոն վերադառնալուց հետո թիմն ավելի է համախմբվել և միասնական դարձել: 32-ամյա անգլիացին նշել է, որ պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստների մոտ իր համար խաղալու ցանկություն է առաջացնում:
«Մենք բարելավել ենք մեր ֆիզիկական վիճակն ու խաղային որակները: Թիմը միասնական է դարձել: Այդ ամենը Մոուրինյոյի շնորհիվ:
Ժոզեն հիանալի է ղեկավարում թիմը և անում այնպես, որ տղաները ցանկանում են խաղալ նրա համար: Այդ առումով Մոուրինյոն տաղանդավոր է: Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձել է»,- Goal. com_ը մեջբերում է Թերիի խոսքերը:







































