Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երկու տարի ժամկետով նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ, համաձայն որի 15 մլն ֆունտ կվաստակի:
The Sun-ը և Mirror-ը հայտնում են, որ ակումբի գլխավոր բաժնետեր Սթեն Կրոնկեն և գործադիր տնօրեն Իվան Գազիդին կարծում են, որ Վենգերն արժանի է նոր պայմանագրի: Նրանց որոշման վրա ազդեցություն է գործել Մեսութ Օզիլի տրանսֆերային գործարքի իրականացումը, որով զբաղվել է անձամբ Վենգերը:
Նոր պայմանագրի համաձայն` Վենգերի տարեկան աշխատավարձը 7.5 մլն ֆունտ կկազմի: Մասնագետին նաև 40 մլն ֆունտ կտրամադրվի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը հզորացնելու նպատակով:







































