Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել US Open-ի եզրափակիչ:
Մրցաշարի կիսաեզրափակիչում թենիսիստը մրցակցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի դեմ և 6:4, 7:6, 6:2 հաշվով առավելության հասել նրա նկատմամբ: Դիմակայությունը տևել է 2 ժամ և 20 րոպե:
Եզրափակիչում ՌաֆայելՆադալին մրցակցություն է սպասվում է Նովակ Ջոկովիչի դեմ:
Հիշեցնենք`ինչպես արդեն հայտնել ենք, մրցաշարի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկավիչն առավելության է հասել Ստանիսլավ Վավրինկայի նկատմամբ և ձեռք բերել եզրափակիչի ուղեգիր:







































