Մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ֆրանսիական «Մոնակո»-ն ևս մեկ գործարք կիրականացնի:
«Մոնակո»-ի ղեկավարները համաձայնել են վճարել «Սևիլիա»-ի պահանջած գումարը՝ 20 մլն եվրո, և ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի տրանսֆերը:
Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին: Կոնդոգբիան կստորագրի 5 տարվա պայմանագիր:
Հավելենք, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա կիսապաշտպանը «Սևիլիա» էր տեղափոխվել 2012թ.՝ «Լանս»-ից, 3.5 մլն եվրոյի դիմաց:







































