Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երրորդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բանանց»-ին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ «Շիրակ»-ի հաղթանակով:
Գյումրիի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Բարիկյանը:
«Շիրակ» – «Բանանց»՝ 2:1
0:1 Մալաքյան (32′, 11մ), 1:1, 2:1 Բարիկյան (43′, 64′, 11մ)








































