Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ կիսապաշտպան Ռամիրեսի ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժոզե Մարինի միջև տարաձայնությունները հարթվել են:
«Ես տեղյակ եմ, որ Ռամիրեսն ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը տարաձայնություններ ունեին: Բայց երբ երեկ ես վերջինիս ցույց տվեցի Պորտուգալիայի դեմ խաղի հայտացուցակը, նա չառարկեց, որ Ռամիրեսը ցուցակում էր:
Մենք լուծել ենք նրա` թիմում լինելու խնդիրը: Ես վերջերս տեսել եմ նրա խաղն, ու Ռամիրեսն, իրոք, շատ լավ տեսք ուներ»,- ասել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ այդ տարաձայնությունների պատճառով Ռամիրեսը չմասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:







































