Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների շրջանում` թիմի դարպասապահների մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:
«Արքայական ակումբ»-ի երկրպագուներին առաջարկվել է ընտրություն կատարել Իկեր Կասիլյասի և Դիեգո Լոպեսի միջև: Հարցման արդյունքում պարզվել է, որ Կասիլյասը գերազանցել է իր ակումբակցին:
Իսպանիայի հավաքականի դարպասապահի օգտին քվերակել է հարցվողների 59%-ը, մինչդեռ Լոպեսը ստացել քվեարկողների ձայների 41%-ը: Ընդամենը հարցմանը մասնակցել է 22 547 երկրպագու:








































