Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ հաճախ իր սաների անգլերեն է շփվում: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ իսպանացի մասնագետը զայրացած է լինում:
«Եթե ընդմիջման ժամանակ նյարդայնանում եմ, ապա սկսում եմ ֆուտբոլիստների հետ անգլերեն խոսել: Սակայն սովորաբար միշտ փորձում եմ գերմաներեն շփվել»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք` Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիա»-ն երկու խաղ է անցկացրել ազգային առաջնության շրջանակներում և 100% արդյունք գրանցել:







































