Գերմանիա – Պարագվայ ընկերական հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել Իլկայ Գյունդոգանը:
Խաղը կայանում էր Կայզերսլաուտերնում ու ավարտվց 3:3 հաշվով, իսկ Գյունդոգանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Նա նախ 18-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:2, ապա փոխարինվեց 27-րդ րոպեին:
Հավանաբար, խաղացողը չի կարողանա օգնել «Բորուսիա»-ին առաջիկա երկու շաբաթների ընթացքում, հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 2-րդ տուրի շրջանակներում մրցելու է Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի դեմ:







































